Փողոցի արդարադատություն իրականացրեցին. Մանվել Գրիգորյանի փաստաբան
«Մանվել Գրիգորյանը հայտարարել է և ասել՝ չանդրադառնալ այդ թեմային, ես Հայաստանին դատի չեմ տա։ Բայց զուտ հիվանդության հետ կապված բարձրաձայնելու ենք միջազգային ատյաններում»,- լրագողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ պատասխնելով հարցին, թե պատրաստվո՞ւմ են դիմել ՄԻԵԴ։
Նա նշեց, որ երբ Մ. Գրիգորյանի՝ կալանքի տակ գտնվելու հետ կապված ներպետական ատյանները սպառել էին, որ կալանքի հիմքերը բացակայում են, այդ ժամանակ առաջարկել էին գանգատ ներկայացել ՄԻԵԴ, վերջինս հրաժարվել էր, բայց առողջությունը բարձր արժեք է, առողջությունը տարանջատել են, առողջության հետ կապված միանշանակ պետք է բարձրաձայնել։
Փաստաբանի խոսքով, առողջական խնդիրների հարցով գանգատի պատրաստումն ընթացքի մեջ է. «Առողջության հետ կապված՝ դասական խոշտանգում է, միջպետական գերատեսչական հանձնաժողովն անգամ փաստում է ծանր հիվադություններով է տառապում, բայց անձը կալանքը կրի կալանավայրում»։
Լ. Բաղդասարյանը նշեց, որ փողոցի արդարադատություն է իրականացվել։
«Ժողովրդի բերանը գցեցին խտացրած կաթի, զինվորի պայոկի հետ կապված այդ զազրել, նենգ արարքը, որը հնարովի մեղադրանք է, առավել ևս հիմա, երբ նախաքննությունն արդեն ավարտվում է, ավելի քան հստակ ասում եմ, որ բացառվում է, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Արդյունքը եղավ այն, որ փողոցի արդարադատություն իրականացրեցին, փողոցում պարտադրեցին դատախազին, դատավորին, որ հետ տանի կալանավայր, ինչը տեղի ունեցավ»,- ասաց փաստաբանը։
Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Նա կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Այդ ընթացքում պարբերաբար տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, քաղաքացիները, մասնավորապես էջմիածնեցիները պահանջում էին, որ Մ. Գրիգորյանը կալանավորվի։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվելու է. Գլխավոր դատախազ
- Մանվել Գրիգորյանին զրկեցին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանն ինքն է շահագրգռված, որ օբյեկտիվ քննություն գնա
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ՔԿՀ
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ճնշումների տակ կայացրած որոշում է
- Մանվել Գրիգորյանը կկալանավորվի
- Մանվել Գրիգորյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը կրկին մերժվեց
- Ցուցարարներն ու Մանվել Գրիգորյանի փաստաբանը «հաշտվեցին»
- Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները ցանկանում են հանդիպել Փաշինյանին
- Դատախազություն. Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին