Հունաստանում գրիպից մեկ շաբաթում 12 մարդ է մահացել
Հունաստանում գրիպով հիվանդները և մահացության դեպքերն ավելանում են։ Հունվարի 21-27-ը մահացել է 12 մարդ, դրանից մեկ շաբաթ առաջ՝ երկու մարդ։ Մահացածները 25-90 տարեկան մարդիկ են։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Բոլոր դեպքերը գրանցվել է գրիպի А տեսակից՝ A(H1N1) և A(H3N2)։ Բոլոր մահացածները պատկանում էին բարձր ռիսկային կլինիկական խմբին, որոնց համար առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս սեզոնային գրիպի պատվաստում։
Կենտրոնն ընդգծում է, որ գրիպի դեմ պատվաստումը հիվանդության կանխարգելման լավագույն միջոցն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա