Իրավունք 13:27 01/02/2019 Հայաստան

Համաներման մասին օրենքի կատարման հսկողության ընթացքում դատախազությունն արձանագրել է խախտումներ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատախազական հսկողություն ու վերահսկողություն էր սահմանվել ՀՀ 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ: Խնդիր էր դրվել դատախազական ներգործության գործիքակազմի միջոցով ապահովել համաներում հայտարարելու մասին օրենքի՝ ողջամիտ ժամկետներում և օրենսդրությամբ նախատեսված կարգով ճշգրիտ ու միատեսակ կիրառումը:

Դատախազությունից հայտնում են. «Ի կատարումն այդ հրամանի՝ ՀՀ դատախազության համապատասխան ստորաբաժանումներում, դատախազների կողմից մանրակրկիտ ուսոմնասիրվում են մինչդատական քրեական վարույթում գտնվող քրեական գործերով համաներման մասին օրենքի կիրառման արդյունքում ընդունված որոշումները, ինչպես նաև առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններում քննված՝ անմիջական դատախազական հսկողության տակ գտնվող քրեական գործերով՝ նույն օրենքի կիրառմամբ կայացված դատական ակտերը: Ուսումնասիրվում է նաև համաներման կիրառման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի կայացրած որոշումների օրինականությունը:

Գործընթացի շրջանակներում ներկա պահի դրությամբ ՀՀ տարածքային դատախազությունների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության կողմից համապատասխան դատավարական փաստաղթղերի և որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ  համաներման կիրարկումը հիմնականում համապատասխանել է օրենքով սահմանված պայմաններին ու պահանջներին: Այդուհանդերձ, արձանագրվել են 19 անձի վերաբերյալ համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր՝ (5-ը՝ ՀՀ Շիրակի մարզի, 3-ը՝ Լոռու մարզի, 1-ական՝ Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի, 3-ը՝ Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների, 4-ը՝ ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության դատախազների կողմից), որոնց շտկման նպատակով ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ, մասնավորապես վերացվել են խախումներով կայացված համապատասխան դատավարական որոշումները:

Այս փուլում համաներման մասին օրենքի կիրառման հիմնական խնդիրները կապված են եղել առավելապես նախաքննության ընթացքում գտնվող քրեական գործերով մեղադրյալների կամ կասկածյալների նկատմամբ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ կայացված որոշումների ոչ բավարար հիմնավորվածությամբ: Միայն մեկ դեպքում է, որ դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերացվել է քրեակատարողական հիմնարկի պետի որոշում, որը վերաբերել է դատապարտյալի պատժի չկրած մասը անհիմն կերպով 1/3-ով կրճատելուն:

Խախտումներում գերակշռել են այն դեպքերը, երբ մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու կամ չիրականացվելու, քրեական գործի վարույթը կարճելու  որոշումները կայացվել են թերի կատարված նախաքննության պայմաններում, երբ չեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր միջոցները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, չեն ստուգվել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ` կապված ինչպես օրինակ, հանցադեպի առկայությունն ապացուցված լինելու, համաներման ակտ կիրառելու հիմքերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջությունն ապահովված լինելու, իսկ առավելապես՝ մեղադրյալի կողմից հնարավոր այլ հանցագործություն կատարված լինելու հետ:

Եղել նաև դեպքեր, երբ մեղադրյալի նկատմամբ համաներման մասին օրենքը կիրառելիս անտեսվել է, որ մեղադրյալի կողմից երկու կամ ավելի նույնատիպ հանցանք կատարելու պայմաններում համաներման օրենքի դրույթները կիրառելի չեն, եթե մեղսագրվող արարքների համար նախատեսված՝ անազատության հետ կապված առավելագույն պատիժների հանրագումարը գերազանցում է օրենքով սահմանված տարիների թիվը:

Որոշ դեպքերում քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ համաներման ակտ կիրառելու համար հիմք հանդիսացող ոչ բոլոր անհրաժեշտ հանգամանքներն են ամբողջությամբ ստուգվել և ճիշտ գնահատվել՝ մասնավորապես կապված վերջին տասը տարվա ընթացքում մեղադրյալի ունեցած դատվածության, նրա նկատմամբ նախկինում համաներում կիրառված լինելու, պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու, առանձնապես  վտանգավոր ռեցիդիվի առկայության հետ: Մեկ դեպքում էլ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու որոշումը կայացնելիս անուշադրության է մատնվել այն հանգամանքը, որ հանցագործությունն ավարտվել է համաներման մասին օրենքով նախատեսված 2018թ. հոկտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածում:

«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության գործընթացը շարունակվում է, հատուկ ուշադրության առարկա է համաներման ենթակա անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը՝ հատկապես նրանց նկատմամբ համաներման ակտը միտումնավոր կամ որևէ այլ պատճառով անհիմն, ապօրինի չկիրառելու հնարավոր դեպքերը բացառելու համար:

Դատախազության կողմից այս ոլորտում կատարվող աշխատանքի արդյունքների մասին պարբերաբար կտրվի պատշաճ տեղեկատվություն»:     



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}