Ռուսաստանը Հայաստանին է վաճառել 4 Սու-30ՍՄ կործանիչ՝ ներռուսաստանյան գնով
Մոսկվան ու Երևանը համապատասխան պայմանագիր են ստորագրել, Հայաստանի Զինված ուժերը 4 Սու-30ՍՄ կործանիչ կստանա 2020 թվականին: «Կոմերսանտը» գրում է, որ ռուսական կողմը դաշնակիցների լուրջ զիջումներ է արել: Ոչ միայն վարկ է տրամադրել, այլև ինքնաթիռները վաճառել է ներռուսաստանյան գնով: Այս գործարքը նշանակալի կարելի է համարել հայկական իշխանությունների համար, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Առաջին անգամ տասնամյակների ընթացքում երկրի ռազմաօդային ուժերը ձեռք են բերում նոր, այլ ոչ թե օգտագործված ավիատեխնիկա:
Պայմանագրով նաև նախատեսված է հայ օդաչուների ուսուցում ռուսատնայնա ռազմական հաստատություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան