ԱՄՆ-ում ցրտից մահացել է 21 մարդ
ԱՄՆ Միջին Արևմուտքում ցուրտ եղանակի և առատ ձյան պատճառով 21 մարդ մահացել է։ Այս մասին գրում է 360tv.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր 12 մարդու մահվան մասին, բայց ավելի ուշ Չիկագոյում արձանագրվել էր մահվան ևս 9 դեպք։
Զոհերից չորսը տղամարդ են։ Նրանք հայտնաբերվել են Վիկտորիայի, Իլինոյսի և Միչիգանի նահանգներում իրենց տների մոտ սառած։ Եվս 6 մարդ զոհվել է Այովայում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով տեղի ունեցած ավտովթարների պատճառով: Չիկագոյում մեկ մարդ զոհվել է՝ ընկնելով ձյուն մաքրող մեքենայի տակ։
ԱՄՆ-ում ուժեղ ցրտեր են սկսվել հունվարի վերջից։ Նախօրեին որոշ տեղերում գրանցվել է -42,8 աստիճան։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան