Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 4-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունն այսօր կրկին հետաձգվել է։ Գործով դատախազ Վահագն Մուրադյանը լրագրողներին հայտնեց, որ պաշտպանական կողմը բողոքն ավարտել է, Ռոբերտ Քոչարյանն ելույթ է ունեցել։
Նա ասաց, որ մեղադրանքի կողմը ներկայացրել է առարկություններ, բայց չեն ավարտել։
«Առարկությունների բովանդակությունը չեմ կարող ասել, բայց ընդհանուր առմամբ, մեր առարկությունները վերաբերում են նրան, որ մենք գտնում ենք՝ գրավի կիրառումն անթույլատրելի է և ընդհանուր իրավասության դատարանի կողմից պարոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման որոշումն օրինական է և հիմնավոր»,- ասաց Վ. Մուրադյանը։
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվել է, կշարունակվի փետրվարի 4-ին ժամը 12։00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան