Մեծ սիրով ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին. Վանեցյան
«Խոսքեր չեմ գտնում ասելու, ողջունելի է, որ ՀՀ-ում կա նման հաստատություն, կան այն նվիրյալները, որոնք աշխատում են այստեղ»,- Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտագության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։
Լրագրաղոները նրանից հետաքրքրվեցին, թե ԱԱԾ միջոցառուների արդյունքում ետ բերված գումարներից հնարավոր է տրամադրվի կենտոնին, ինչին պատասխան ասաց. «Այդ գումարներն ամբողջությամբ ուղղվելու են պետբյուջե, և համապատասխան գերատեսչությունները, որոնց հետ ես առնչություն չունեմ ի պաշտոնե, որոշում կկայացնեն և կտարամդրեն այս կամ այն ծախսերի վրա։ Եթե կարիքը լինի, կարծում եմ, նաև կտրամադրվի այս հաստատության վերազինման համար»։
Ինչ վերաբերում է կենտրոնում բուժում ստացող տղաներին ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանքի տեղավորելու հնարավորության, ԱԱԾ տնօրենն ասաց. «Մեծ սիրով աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին, մենք կարող ենք մեր պահանջները ներկայացնել, այսինքն ինչ հմտություններ են պետք մեզ մոտ աշխատելու համար, և նրանք նախապատրաստական ուսումնական պրոցես կանցնեն, կգան աշխատանքի։ Հուսով եմ՝ այդ համագործակցությունը մեզ մոտ կստացվի»։
Ինչ վերաբերում է ԱԱԾ աշխատակիցների համազգեստի փոփոխմանը, Վանեցյանը դրա անհրաժեշտությունը այսպես բացատրեց. «ԱԱԾ աշխատակիցների համազգեստը չի փոխվել արդեն 50 տարի։ Այս համազգեստը, որը ես հիմա կրում եմ, շատ մեծ ոգևորություն է առաջացրել։ Ես ասել եմ, որ առաջնահերթ համազգեստի փոփոխությունն իրականացվի սահմանապահների, մեր հսկիչ անցագրային կետերի զինծառայողների համար, որովեհետև Հայաստան եկող զբոսաշրջիները, օտարերկրյա քաղաքացիները, մեր հայրենակիցներն առաջինը շփվում են սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ ու, երբ նրանք զինվորական համազգեստով են, խիստ, փողկապով, հատկապես օտարերկրացիների համար հիշեցնում են խորհրդային տարիները, որտեղ ոչ այդքան լավ մթնոլորտ էր տիրում այս առումով։ Իսկ եթե լինեն գեղեցիկ համազգեստով ծառայողներ, դա ի սկզբանե ՀՀ մուտք գործող քաղաքացին այլ կերպ կընկալի», - ասաց Արթուր Վանեցյանը։
Անդադառնալով քննադատություններին, թե դա ավելորդ ծախս է պետբյուջեից, ԱԱԾ տնօրենն ասաց, որ իրենց որևէ լրացուցիչ գումար համազգեստը փոխելու համար չի հատկացվելու. «Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք ոչ մի կոպեկ չենք վատնում։ Պետբյուջեից մեր համազգեստին հասանելիք գումարի շրջանակներում ուղղակի փոխում ենք համազգեստի դիզայնը։ Ոչ թե աշխատում են թանկարժեք դիզայներներ, այլ աշխատում ենք մենք։ Կրում ենք, հագնում ենք, փորձում ենք՝ տեսնում ենք հարմա՞ր է, և դա մի քիչ երկարատև պրոցես է, կանենք ու կփոխենք։ Սա որևէ ավելորդ ծախս չի նստելու բյուջեի վրա»։
Հիշեցնենք, որ Հայոց բանակի օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին կոչ արեց իրենց մոտ աշխատանքի ընդունել զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց։
Հարակից հրապարակումներ`
- Համարձակ եղեք և չընկճվեք ոչ մի պարագայում. Գոռ Դարմանյան
- Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը հերոսի ծնունդը նշել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
- «Հուսամ կրկին կմիանաք մեզ». Հայրենիքի պաշտպանի կենտրոնը ընդլայնվում է
- Արցախի նախագահը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում է եղել
- Պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան