Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականի պահանջով՝ այս անգամ քաղաքապետարանի դիմաց
Կենդանասերների նախաձեռնող խումբը կրկին բողոքի ակցիա է անցկացնում՝ այս անգամ Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Խմբի համակարգող Արմեն Մրշատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք երեք խնդիր են բարձրացնում։
«Առաջին պահանջն այն է, որ մեզ չեն ներգրավել քաղաքապետարանում ստեղծված Կենդանաբանական այգու հանձնաժողովի աշխատանքներում և մեր բարձրացված հարցերն անտեսում են: Երկրորդը՝ անհապաղ կենդանաբանական այգու տնօրենի լիազորություններ դադարեցվեն, նա հաշվի չի առնում կենդանասերների դիտարկումները և այգու աշխատակիցներին անհիմն հեռացնում է աշխատանքից: Երրորդ պահանջը՝ Երևանի քաղաքապետարանը չի ձեռնարկում բավականաչափ միջոցներ այգու խախտումները հայտնաբերելու ուղղությամբ»,- ներկայացրեց նա։
Մրշատյանի խոսքով, եթե իրենց պահանջներն արձագանք չգտնի, իրենց ակցիաները կդառնան ամենօրյա։
Ակցիա մասնակիցներին մոտեցավ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը և առաջարկեց հանդիպել Մշակույթի վարչության պետի՝ Գոշ Սարգսյանի հետ։
Սարգսյանը, լսելով հավաքվածների պահանջները, նշեց, որ քաղաքապետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, և բազմաթիվ քննարկումներ են եղել, և ոչ միայն ընդգրկված մարդկանց առաջարկություններն են ուսումնասիրում, այլ նաև այլ մարդկանց, ովքեր չեն եղել խմբում:
«Դրանք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Չի լինելու որևէ հարց, որի հստակ պատասխանը չլինի, դա լինի իրավական, ֆինանսական, թե բոլոր մյուս առումներով։ Մենք որևէ մեկի շահը չենք պաշտպանում, պաշտպանում ենք այգու շահերը և այլ դիրքորոշում չունենք»,- ասաց նա։
Անդրադառնալով ուսումնասիրություններին՝ Մշակույթի վարչության պետն ասաց, որ աուդիտի ու քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություններ է կատարել, որը երկու օր առաջ է ավարտվել. «Սպասում ենք աուդիտի և վերահսկողության վարչության եզրակացությանը, որը հրապարակվելու է»։
Նա հավելեց, որ քաղաքապետարանը Երևանի կենդանաբանական այգու կանոնադրության մեջ փոփոխությունների է գնացել, որը փետրվարի 12 ավագանու նիստում կդրվի քննարկման. «Հետայսու կենդանաբանական այգին կունենա կառավարման խորհուրդ, որը բաղկացած կլինի 11 անդամից, 2-ը կլինեն կենդանաբանական այգու աշխատակիցներ, մնացածը հասարակական սեկտորից»։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա Երևանի կենդանաբանական այգու դիմաց
- Կենդանաբանական այգին անմիջապես պետք է փակվի, մինչև գտնեն մեղավորներին. Գրիգորյան
- Փոխքաղաքապետ. Այգու կենդանիների հաճախակի դարձած անկումներն անհանգստության առիթ են տալիս
- Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան