Մխիթարյանի մարզավիճակը կգնահատվի փետրվարի 3-ին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել փետրվարի 3-ին Մանչեսթերում կայանալիք Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպմանը, սակայն հայ ֆուտբոլիստի մարզավիճակը կգնահատվի խաղից առաջ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մխիթարյանն ապաքինվել է դեկտեմբերին ստացած վնասվածքից, մարզվում է ընդհանուր խմբում, իրեն լավ է զգում, սակայն պատրա՞ստ է արդյոք դուրս գալ խաղադաշտ, թե ոչ, կորոշի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին: Սպասվում էր, որ Հենրիխը կմասնակցեր հունվարի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայացած գավաթային խաղին, սակայն մարզիչն այդ ժամանակ հայտարարել էր, որ կիսապաշտպանը դեռ պատրաստ չէ: