«Ժամանակ». Անանյանի նկատմամբ խորը ատելություն կա իր ղեկավարած հաստատությունում
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հարկային ծառայության աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություն կա ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանից:
2018թ. միակ տարին է եղել, երբ հարկային ծառայության աշխատակիցներին պարգևավճարներ չեն վճարել: Խոսքը ծառայության շարքային և միջին օղակի աշխատակիցների մասին է:
Ամանորից առաջ Անանյանը համակարգից մոտ 130 մարդու կրճատեց՝ դրանով վախի մթնոլորտ ստեղծելով աշխատակիցների շրջանում, իսկ պարգևավճարների ամբողջ ֆոնդը բաշխեց իր և իր մերձավորների միջև: Բնական է, որ շարքային աշխատակիցները չեն կարող ընդվզել իրենց ղեկավարի դեմ, բայց փաստ է, որ նրա նկատմամբ խորը ատելություն կա նաև իր ղեկավարած հաստատությունում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում