
Արսեն Ջուլֆալակյանը, Մաքսիմ Մանուկյանը հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարի կմասնակցեն
Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-4-ը կանցկացվի հունահռոմեական ըմբշամարտի միջազգային հեղինակավոր մրցաշար: Մրցագորգ կելնեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը ասպարեզ կհանի երևանցիներ Ռուդիկ Մկրտչյանին / 55 կգ / , Գևորգ Ղարիբյանին / 60 կգ /, Կարեն Ասլանյանին / 67 կգ /, Արսեն Ջուլֆալակյանին / 77 կգ /, Մաքսիմ Մանուկյանին / 87 կգ/, Արթուր Շահինյանին / 97 կգ / և գյումրեցի Հրանտ Կալաչյանին / 72 կգ /:
Տարվա պաշտոնական մրցումներից առաջ այս ստուգատեսը առաջին փորձությունն է մեր ըմբիշների համար: