Գեղեցկության սրահում գտել են տնօրենի նեխած դին
Երևանի Նաիրի Զարյան Փողոցում գտնվող «Ժասմին» չգործող գեղեցկության սրահում գտել են տնօրենի նեխած դին։ Panorama.am-ին հայտնեցին, որ այսօր առավոտյան 10։35 ահազանգ են ստացել, որ չգործող գեղեցկության հասցեում բնակվող սեփականատերը զանգերին չի պատասխանում, կարծում են, որ նա մահացել է։
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ քննիչի գլխավորությամբ։ Նշված հասցեում նեխային վիճակում հայտնաբերել են 1958 թ. ծնված կնոջ դին։
«Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակված է դատաբժշակական փորձաքննություն, իրականացվում է նախաքննություն»,-ասացին ոստիկանությունից։
Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` կինը մոտ մեկ ամիս գտնվել է այդ սրահում մահացած վիճակում: