Աղաջանովները լուրի են սպասում
Մհեր Ենոքյանի կողմից դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամները որևէ տեղեկություն չունեն՝ ներվածների ցուցակում կա՞ հանցագործի անունը, թե՞ ոչ։
«Ես համոզված չեմ, որ մենք նախագահի աշխատակազմից կամ կառավարությունից պետք է տեղեկություն ստանանք։ Չենք էլ դիմել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց սպանվածի քույրը, հայտնի բժիշկ Ելենա Աղաջանովան։
Լրատվական կայքերից մեկում նրանք կարդացել են, որ ներվածների մասին տվյալներ է հրապարակելու արդարադատության նախարարությունը։ Ամեն րոպե սպասում են այդ հայտարարությանը։
Իսկ մինչ այդ մեծ հույս ունեն, որ Մհեր Ենոքյանի անունը ներում ստացածների ցուցակում չկա։
Հիշեցնենք, որ Իոսիֆ Աղաջանովի հայրը բաց նամակով դիմել է վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով հանդիպել իր հետ։ Ինչպես հայտնեց նրա դուստրը, մինչ այս պահը հանդիպումը չի կայացել։
«Կառավարությունից ասում են, որ վարչապետը տեղեկացված է խնդրանքի մասին, զբաղված է, սպասեք, ձեզ հետ կապ կհաստատեն»,-ասաց Աղաջանովան։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:
Նախագահի աշխատակազմից նաև հայտնել էին, որ ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն:
Ավելի վաղ նախագահականից հայտնել էին, հաշվի առնելով, որ հասարակական հնչեղություն ստացած՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցը, ինչպես նաև՝ 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի՝ Հանրապետության նախագահին ուղղված հանդիպման խնդրանքը քննարկվում են զանգվածային լրատվամիջոցներում, և ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ հայտնում ենք, որ Հանրապետության նախագահին ուղղված բաց նամակի և դիմումի մասին զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին:
Հարակից հրապարակումներ`
- Մինչ այսօր կառավարությունից որևէ արձագանք չկա. Ելենա Աղաջանովա
- Խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար. Միխայիլ Աղաջանովը՝ Փաշինյանին
- Գոնե Աղաջանովներին տեղեկացրեք
- Ելենա Աղաջանովա. Մենք պահանջում ենք, որ Փաշինյանը մեզ ընդունի
- Ներում չշնորհել սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին. Ակցիա կառավարության դիմաց
- Դաժան սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ ստորագրահավաքին մի քանի հարյուր բժիշկ է միացել
- Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում. Միխայիլ Աղաջանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան