Global CIO-ն Ամերիաբանկի տվյալների մշակման կենտրոնը ճանաչել է լավագույն լուծում «Տարվա նախագիծ» մրցույթում
Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնը ճանաչվել է որպես լավագույն լուծում Global CIO պաշտոնական պորտալի կողմից անցկացվող «Տարվա նախագիծ» մրցույթում: Ամենամյա այս մրցույթին մասնակցել է ԱՊՀ երկրների ընկերությունների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների 262 նախագիծ: Երեք անվանակարգերում հաղթող են ճանաչվում այն նախագծերը, որոնք ստանում են ամենաբարձր վարկանիշը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների տնօրենների օնլայն քվեարկության արդյունքում:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 30-ին Մոսկվայում, մրցանակը շնորհվել է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանին: Կենտրոնի նախագծումը և կառուցումն իրականացվել է «Սոֆթլայն» ընկերության կողմից:
Ամերիաբանկի՝ 2017 թ-ին կառուցված, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող տվյալների մշակման նոր կենտրոնն ապահովում է բանկի բոլոր գործընթացների անխափան և արդյունավետ իրականացումը: Կենտրոնի ինժեներական համակարգերը համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության, անվտանգության և գործընթացների անընդհատության TIER III պահանջներին:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկի նորաբաց՝ «Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ
- Աննախադեպ առաջարկ Ամերիաբանկի կողմից. անհպում վճարումներ Visa Pay Sticker-ով
- ՀՀ բանկային համակարգում Ամերիբանկն ամրապնդում է դիրքերը առաջատարների շարքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան