Մեկնարկել է Գնդակային հրաձգության մեծահասակների առաջնությունը
Այսօր մեկնարկել է Գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Հրաձգության ֆեդերացիայից հայտնում են, բացմանը ներկա էին Հայաստանի ֆեդերացիայի նախագահ՝ Արթուր Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Գագիկ Զոհրաբյանը, գլխավոր քարտուղար՝Արեգ Սարիբեկյանը, ավագ մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյանը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի տնօրեն՝ Արմեն Հայրապետյանը։
Մրցմանը մասնակցում է Հայաստանի ուժեղագույն 60 մարզիկ հետևյալ կազմակերպություններից՝
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց,
Հրաձգության հանրապետական մարզադպրոց,
Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության դպրոց,
Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց,
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,
Վանաձորի թիմ:
Այսուհետ Հայաստանի Հանրապետության առաջնություններում կավելանա ևս մի վարժություն, որը կոչվում է միքս: Միքս վարժությունը իրենից ներկայացնում է թիմերի պայքար, որտեղ թիմերը կազմված են զույգերով/1 տղամարդ+1 կին/: Թիմորը 40-ական կրակներով հավաքում են միավորներ, իսկ լավագույն 5 թիմը անցնում է երզաձակիչ փուլ: Եվս 24 կրակ խոցելով որոշվում է հաղթող թիմը:
Միջազգային մրցաշարում առաջին անգամ միքս ձևի մեդալ է խաղարկվել 2018թ.-ի Եվրոպայի առաջնությանը: Այն նույնպես ընգրկվում է Օլիմպիական խաղերի մեջ:
Քանի որ միքս վարժությունը ՀՀ-ում առաջին անգամ է անցկացվում, այս մրցմանը կխաղարկվի միայն հավաստագիր: Բայց այսուհետ այն կդառնա լիարժեք լրացուցիչ վարժություն հրացան և ատրճանակ ձևերում:
ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ մրցույթի վերջում, մրցավարական խմբի հետ միասին կընտրվի մրցման «լավագույն մարզիկ», ում ՀՀՖ նախագահ՝ Արթուր Հովհաննիսյանը, իր անձնական միջոցներով կշնորհի գավաթ և դրամական պարգև:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան