Կոնտեն «Ռեալը» համեմատել է կարտոֆիլի հետ
«Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «La Gazzetta dello Sport»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախորդ տարվա աշնանն իրեն առաջարկել են գլխավորել Մադրիդի «Ռեալը», սակայն ինքը բացասական պատասխան է տվել:
«Մադրիդյան թիմը գլխավորելու հնարավորություն ունեի, սակայն որոշեցի հրաժարվել այդ առաջարկից: Նախընտրում եմ աշխատանքս ակումբում սկսել մրցաշրջանի մեկնարկից: Բացի այդ, «Ռեալն» այդ պահին նման էր տաք կարտոֆիլի, այնպես որ ճիշտ համարեցի չընդունել այդ առաջարկը»,- ասել է Կոնտեն:
Հիշեցնենք, որ ներկայումս «Արքայական ակումբը» Լա լիգայի 21-րդ տուրից հետո վաստակել է 39 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան