Ճապոնիայում գրիպի համաճարակ է
Ճապոնիայում գրիպի համաճարակ է. ավելի քան 2.2 միլիոն մարդ հիվանդացել է գրիպով, ինչը 1999 թվականից հետ ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Ըստ աղբյուրի՝ հունվարի 21-ից հունվարի 27-ը Ճապոնիայի հիվանդանոցները միջինում 57 հիվանդի են սպասարկել:
Որպես կանխարգելիչ միջոցներ, ճապոնացի բժիշկները խորհուրդ են տալիս բնակիչներին ավելի հաճախակի լվանալ ձեռքերը, դիմակներ կրել և իսկ ախտանիշների դեպքում խորհրդակցել բժշկի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռումինիայում հայտարարվել է գրիպի համաճարակ: Ուկրաինայում էլ մեկ շաբաթվա ընթացքում գրիպ է հաստատվել 200 հազար մարդու մոտ: 2019 թ. երկրորդ շաբաթվա ընթացքում, գրիպի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 8 մարդ, իսկ համաճարակի սկզբից `19: