Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՄԻԵԴ ներկայացված գանգատները գրանցվել են
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատները գրանցվել են: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։
Հիշեցնում են, որ գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:
ՄԻԵԴ քարտուղարության կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացվել է, որ դատարանը քննության կառնի գործերն առաջին իսկ հնարավորության դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 4-ին
- Ալումյան. Քոչարյանը ելույթով հանդես կգա վաղվա նիստին
- Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին. այն ընդմիջվեց
- Քոչարյանի փաստաբան. Ակնկալիքները դրական են
- Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր կշարունակվի
- Քոչարյանի փաստաբանական խումբ. Տվյալ դեպքում ՍԴ-ի մերժման հիմքը գործնականում հնարավոր է հաղթահարել
- Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
- Էդվարդ Ֆիցջերալդ. «Ռոբերտ Քոչարյանը արդարադատության մերժման զոհ է Հայաստանում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան