«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկում է 2019թ. դրամաշնորհային ծրագիրը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։
Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև սույն թվականի մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի բացառապես ՀՀ տարածքում։
Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում առավելություն կտա այն ծրագրերին, որոնք՝
• միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,
• նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
• օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ,
• կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ,
• կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց:
Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը 4.000.000 ՀՀ դրամ է:
Մրցույթի և դիմելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Գիշյան հիմնադրամ. Բացվեց Շառլ Ազնավուրի անվան դասարանը
- «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ 2018թ.-ին կիրականացվի 5 ծրագիր
- «Ստեփան Գիշյան» հիմնադրամ.Մարդիկ շատ տարբեր են, բայց դա չի խանգարում միասին բարիք ստեղծել
- Հուշ երեկո. Մեկ տարի՝ առանց Ստեփան Գիշյանի ու նրա հետ (Լուսանկարներ)