ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 70-րդ մասնաճյուղը Ագարակ քաղաքում
ՎՏԲ-Հայաստան Բանկը փետրվարի 1-ին բացեց իր 70-րդ «Ագարակ» մասնաճյուղը՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Մասնաճյուղը գտնվում է Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատի շենքում՝ քաղաք Ագարակ, Գ. Նժդեհ 7 հասցեում, քաղաքի հրապարակում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր մասնաճյուղի հարմարավետ վայրում գտնվելու շնորհիվ, Բանկի հաճախորդները՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն ու Ագարակ քաղաքի բնակիչները, կարող են օգտվել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքների ամբողջական տեսականուց:
• ավանդների և վարկերի ձևակերպում
• հաշվի համալրում
• դրամական փոխանցումներ
• կոմունալ վճարումներ
• Բանկի աշխատակիցների խորհրդատվություններ և այլն
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որն որ ժամանակակից մասնաճյուղը թույլ կտա հաճախորդներին իրականացնել կանխիկացման գործարքներ, ավանդների ու բանկային/քարտային հաշիվների համալրում: Մասնաճյուղը ունի նաև cash-in բանկոմատ ու վճարային տերմինալ, որոնք հաճախորդներին վարկի մարման, հաշիվների ու ավանդների համալրման, ինչպես նաև կոմունալ վճարումների և այլ ծառայությունների հնարավորություն կտան 24/7 ռեժիմով «Ագարակ» մասնաճյուղի ինքնասպասարկման տարածքում:
Մասնաճյուղը կգործի երկուշաբթիից ուրբաթ՝ 09:15-17:30-ը:
«Ագարակ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում: Բանկի հյուրերի և հաճախորդների ներկայությամբ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆիա Մաճկալյանը ու Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը կտրեցին նոր մասնաճյուղի ժապավենը:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է 10-ամյակի լավագույն գործընկերը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Մուտքն ազատ է» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa քարտերի հետ համատեղ իրականացնում է ձեր երազանքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին