Վենեսուելան ազատել է եվրոպացի լրագրողներին
Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել եվրոպական խմբագրությունների հինգ լրագրողի, որոնց ձերբակալել էին այդ երկրում ընթացող ակցիաների լուսաբանման ժամանակ։ Եվրանյուզի հաղորդմամբ, Ֆրանսիայի քաղաքացիներին և իսպանական EFE գործակալության թղթակիցներին ազատելու կոչ է արել ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
«Ինչպես գիտեք, Եվրոպական միության համար չափազանց կարևոր է աջակցել լրագրողներին, որպեսզի, նախ և առաջ, նրանք լինեն ազատ և կարողանան անել իրենց աշխատանքը։ Եվրամիությունը մշտապես կպայքարի դրա համար, և կոնկրետ այս դեպքում մենք խնդրում են անհապաղ ազատել նրանց»,- ասել է Մոգերինին։
ԵՄ-ում Վենեսուելայի դեսպանը պատմել է, որ եվրոպացի լրագրողներին ձերբակալել էին, որովհետև նրանք աշխատել էին առանց հավատարմագրման. նկարահանող խմբով ցանկացել են մտնել պետական հաստատություններ, մասնակցել ցույցերին՝ չունենալով համապատասխան թույլտվություն։
«Ես կարծում եմ՝ աշխարհում չկա մի երկիր, որտեղ կարելի է գնալ և աշխատել առանց վիզայի»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական խորհրդարանը ճանաչեց Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյին
- Վենեսուելայում լրագրողներ են ձերբակալվել
- Մադուրոն նշել է ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Վենեսուելայում
- Լավրով. ԱՄՆ-ը Վենեսուելայի իշխանությունը տապալելու բացահայտ կուրս է վարում
- Վենեսուելայում ձերբակալվածների թիվը հասել է 850-ի
- ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կկիրառի Վենեսուելայի նկատմամբ
- Բոլտոնը Վենեսուելային սպառնում է նոր սանկցիաներով
- Վենեսուելայում ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 35-ի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան