Սիրիայում ավտոբուսը պայթել է ականի վրա
Սիրիայի հյուսիսում՝ Մանբիջ քաղաքի մոտ, ուղևորներով ավտոբուսը պայթել է ահաբեկիչների կողմից տեղադրված ականի վրա։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Rudaw-ին, գրում է, որ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ներկա պահին տեղի ոստիկանությունը պարզում է տուժածների թիվն ու տեղի ունեցածի մանրամասները։
Ռիա նովոստին, հղում անելով քրդդական ANHA գործակալությանը, գրում է, որ ավտոբուսում եղել են ուսուցիչներ։ Ավտոբուսի վարորդը զոհվել է։ Հինգ հոգի վիրավորվել է, նրանք հոսպիտալացվել են, վիճակները կայուն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան