Ալլա Պողոսյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին
Երևանում անցկացվեց օդամղիչ հրաձգության Հայաստանի ձմեռային առաջնությունը: Մասնակիցները հանդես եկան 10 մ կրակագծում: Հրացանակիրների պայքարում հաղթեցին Հրաչ Բաբայանը (625 միավոր) և Ալլա Պողոսյանը (626, 3 միավոր): Ատրճանակի միքս (տղամարդ, կին) մրցաձևում առաջինը ճանաչվեց Նորայր Առաքելյան-Էլմիրա Կարապետյան երկյակը, իսկ վազող թիրախում` Դավիթ Աբաջյանը և Գոհար Հարությունյանը:
Հավաքականը, գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանի Վրոցլավ քաղաքում (մարտի 1-15): Հրաձիգներն այնուհետև Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կմրցեն մարտի 16-26-ն անցկացվելիք Եվրոպայի ձմեռային առաջնությունում:
Հայաստանը հրաձիգ կգործողի նաև Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղեր: Արդեն հայտնի է Ալլա Պողոսյանի անունը (օդամղիչ հրացան): Մեկ տղամարդ մասնակցի անունը պարզ կդառնա Եվրոպայի առաջնությունից հետո: Անհատականից բացի, մեր երկյակը կարող է հանդես գալ նաև ատրճանակավարների միքսի, ինչպես նաև գնդակային հրաձգության (50 մ) մրցումներում: