Բրազիլիայից «Կենդանի Քենը» կմասնակցի «Եվրատեսիլին»
Բրազիլացի մոդել Ռոդրիգո Ալվեսը՝ «Կենդանի Քեն» կեղծանվամբ, մասնակցելու է «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթին։ 5-tv.ru-ի հաղորդմամբ, նա մրցույթի շրջանակում չի երգելու, այլ միայն բացելու է միջոցառումը, այնուհետև կատարելու է «Plastic World» երգը։
Ռոդրիգո Ալվեսը 35 տարեկան է։ Նա 60 պլաստիկ վիրահատություն է արել։ Ինչպես խոստովանել է դերասանը, նախապես նա ցանկացել է միայն քթի վիրահատություն անել, բայց հետո արդեն չի կարողացել կանգ առնել։ Տաս տարի առաջ Ալվեսն աշխատում էր հեռուստատեսությունում՝ Լոնդոնում, բայց այժմ, շնորհիվ իր ոչ ստանդարտ արտաքինի, տղամարդը ժամանակի մեծ մասն անցկացնում է պոդիումի վրա։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ են արել «Եվրատեսիլը» տեղափոխել Իսրայելից
- «Եվրատեսիլի» վիճակահանությունը
- Մադոննան հնարավոր է ելույթ ունենա «Եվրատեսիլ»-ում