Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 14-ին
Այսօր տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը։ Դրա ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, քննել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
ԲԴԽ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունն հայտարարել է ավարտված և հեռացել որոշում կայացնելու:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին: