Թուրքիան հատուկ ջոկատայիններ է ուղարկել Սիրիայի հետ սահման
Թուրքիան շարունակում է զինտեխնիկա և կենդանի ուժ կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։
Փետրվարի 4-ի գիշերը Թուրքիայի սահմանամերձ Հաթայ շրջանից Սիրիայի հետ սահմանին գտնվող Շանլըուրֆա նահանգ է ուղարկվել 30-ից ավելի զրահապատ մեքենա։
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ Շանլըուրֆա են ուղարկվել նաև Թուրքիայի զինված ուժերում ծառայություն իրականացնող հատուկ ջոկատայիններ։
Հիշեցնենք, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, ռազմական գործողություններ սկսել տեղի քրդական ուժերի (YPG)-ի դեմ, որոնց համարում է ահաբեկչական կառույց։