Իսրայելը Գազայի հատվածում նոր պատ է կառուցում
Իսրայելական իշխանությունները հայտարարել են Գազայի հատվածի սահմանում նոր պատի կառուցման մասին: Նախորդ պաշտպանական կառույցներին այստեղ կավելանա տասնյակ կիլոմետր երկարությամբ՝ պողպատե ցանկապատ՝ փշոտ մետաղալարով: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ դա տարածաշրջանում անվտանգության ապահովման միջոցներից մեկն է։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
«Հանգստյան օրերին մենք սկսեցինք Գազայի սահմանի երկայնքով արգելքի կառուցումը: Այն խոչընդոտ կլինի ահաբեկիչների համար՝ մեր տարածք մուտք գործելիս: Ես կցանկանայի նաև պարզաբանել. եթե Գազայի հատվածում հանգիստը չպահպանվի, ապա մենք միջոցներ կձեռնարկենք նաև ընտրությունների ժամանակ ու կգործենք առանց վարանելու»,-ասել է Նեթանյահուն։
Ցանկապատի կառուցման մասին հայտարարվեց հակաիսրայելական կարգախոսների ներքո պաղեստինյան ցույցերից հետո: Անցյալ տարի Գազայի հատվածի սահմանի մոտ տեղի ունեցած առճակատման ընթացքում զոհվել է մոտ 200 տեղացի, հազարավորները վիրավորվել են: