«Ռեալը» Մոդրիչին առաջարկել է ավելի լավ պայմաններով պայմանագիր
Մադրիդի «Ռեալը» առաջարկել է ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին թարմացնել պայմանագիրը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով AS-ին, գրում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն հայտարարել է, որ անհրաժեշտ է երկարաձգել Խորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մեկ կամ երկու մրցաշրջանով։
Ներկայիս պայմանագիրը լրանում է 2020 թվականի հունիսին, այդ ժամանակ «Ոսկե գնդակի» դափնեկիրը կլինի 34 տարեկան։ Բայց «արքայական ակումբի» աշխատակիցները չեն կարծում, որ տարիքը կխանգարի մարզիկին հանդես գալ խաղերում։ Նոր պայմանագիրը ենթադրում է Մոդրիչի աշխատավարձի բարձրացում, որը կդարձնի նրան մադրիդյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։
Կիսապաշտպամը հանդես է գալիս «Ռեալում» 2012 թվականից։