Արյան կանչը
- Տխուր տեղ է,-գլուխը թեքեց Լիլիանը, երբ իմացավ, ուր պիտի գնա լուսանկարելու։
Շատ։
Առաջին բանը, որ ասաց Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը՝ օգնեք մեզ։
Քիմիաթերապիան, ցավոք, քաղցկեղի բջիջների հետ մյուսներն էլ է քայքայում, ու առանց առողջ արյան դժվար է հիվանդներին։ Անհնար է։
Երբ Լիլիանը բերի լուսանկարները, համոզված եմ, «տխուր է»-ի հետ զարմանալու ենք հիվանդների ուժով, որ կարողանում են ուրախանալ, տոն ստեղծել։
Հարգելի ընթերցողներ ու հայրենակիցներ
Սա այն թեման չէ, որ պետք է երկար գրել, սրտառուչ ածականներ դնել ձեր սիրտը շարժելու համար։
Ուղղակի իմացեք՝ եթե կարող եք դառնալ դոնորներ և ձեր արյունը նվիրել հիվանդներին, ձեզ սիրով, հույսով ու խորին շնորհակալությամբ սպասում են։