Արագածավանի բնակիչը սպանել է եղբորը
Փետրվարի 3-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Թալինի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին Արագածավան գյուղի բնակիչ ոմն Ժ-ն դանակահարել է եղբորը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1970 թ. ծնված Ժ. Ն-ն, 1973 թ. ծնված Ղ. Ն-ի եղբայրն է: Նրանք նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին՝ Նոր Արթիկ գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում Ժ. Ն-ն դանակահարել է եղբորը, որն ավելի ուշ մահացել է:
Ժամը 22.30-ին Ժ. Ն-ն բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին, տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: