Discovery-ին ֆիլմ է նկարահանում Դյատլովի տուրխմբի մասին
Discovery հեռուստաալիքը փետրվարի 5-ից սկսելու է Դյատլովի տուրիստական խմբի վախճանի մասին ֆիլմի նկարահանման աշխատանքները։ news.ru-ի հաղորդմամբ, հեղինակներն օգտագործելու են 1950-ականների վերջի իսկական ատրիբուտներ։
Արդյունքում ստացվելու է «կիսախաղարկային-կիսագեղարվեստական» ֆիլմ։ Տաս դերասան և ամբողջ նկարահանող խումբն արդեն այդ շրջանում է։
Դյատլովի գլխավորոթյամբ ուսանողների խմբի վախճանը անցած հարյուրամյակի ամենաառեղծվածային պատմություններից մեկն է։ Կա տեղի ունեցածի մի քանի վարկածներ, բայց դրանցից որևէ մեկն ամբողջությամբ ապացուցված չէ։
Դյատլովի տուրիստական խմբի վախճանը իրադարձություն է, որը ենթադրաբար տեղի է ունեցել 1959 թվականի փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը Հյուսիսային Ուրալում, լեռնանցքում, որը հետագայում ստացել է Դյատլով անվանումը, երբ անհայտ հանգամանքներում զոհվել է 9 հոգուց բաղկացած տուրիստական խումբը, որը գլխավորում էր Իգոր Դյատլովը։