ԵՊՀ 450 աշխատակից կազատվեն աշխատանքից
«Գիտնականները ճաշակում են հեղափոխության պտուղները։ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը` ես դրանցից մեկն եմ։ Երեկ բոլորս ստացանք ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված ենք աշխատանքից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության և գիտության նախկին փոխնախարար, ԵՊՀ աշխատակից Վահրամ Մկրտչյանը։
Նա նշել է, որ ԵՊՀ գիտական խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով և այդ կապակցությամբ դիմել է վարչապետ Փաշինյանին։
«ԵՊՀ աշխատակիցները պատրաստվում են այլ բուհերի ներկայացուցիչների հետ միասին փետրվարի 7-ին բողոքի երթ կազմակերպել ԵՊՀ-ից դեպի Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1»,- գրել է Վ. Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ռեկտորի խնդրանքը հոգեբարձուների խորհրդին
- Գևորգ Մուրադյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
- ԵՊՀ-ում լուծարքներն ընթանալու են երկու փուլով
- ԵՊՀ ՈՒԽ. Կանոնադրությունը համարվում է հաստատված
- ԵՊՀ-ն արձագանքում է Դավիթ Սանասարյանին. Դիմելու ենք իրավապահ մարմիններին
- ԵՊՀ ռեկտորը մտադիր է դատի տալ Պետական վերահսկողական ծառայությանը
- ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվեց դատախազություն. Սանասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան