«France Arménie» . «Նոր Հայաստանի» վրա դրված հույսերը հալվում են, ինչպես ձյունը արևի տակ
Ֆրանսիայում հրատարակվող France Arménie հրատարակչության տնօրեն Հարութ Մարտիրոսյանը անդրադարձել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգը փոխելու առաջարկին։ Բաց նամակը, որը հրապարակվել է «France Arménie» ֆեյսբուքյան էջում, վերնագրվել է «Չդիպչեք հայ ժողովրդի օրհներգին»։
Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը, որպես նոր Հայաստանի առաջին ակտ, առաջարկում է փոխել «Մեր հայրենիք»-ը Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, «քանի որ նա ավելի հայտնի է աշխարհում, քան Բարսեղ Կանաչյանը՝ «Մեր հայրենիք»-ի ստեղծողը»։
«Պատմական մշակույթի ինչպիսի պակասորդ։ «Մեր հայենիքը Վանի ինքնապաշտպանության երգն է, սա երգ է, որով հայ զինվորները Սարդարապատում 1918թ.ին ճակատ էին գնում, որպեսզի թուրքերը չկործանեին Հայաստանի Հանրապետությունն ու հա ժողովրդին, սա 1989, 1990 և 1991թթ.-ների բողոքի զանգվածային ակցիաների երգն է։ «Մեր հայրենքը» կուսակցության կամ նախոդ հանրապետության երգը չէ, այլ բոլոր ճնշումներին հայ ժողովրդի դիմադրության երգն է։
Ինչ վերաբերում է փաստարկներին, ապա դրանք ծիծաղելի են։ Մենք չենք փոխի «Մարսելիեզը» Ջոննի Հոլիդեյի «Que je t'aime» երգով, քանի որ որ վերջինս ավելի հայտնի է, քան Ռուժե դը Լիլը»-,-ասում է տնօրեն Հարութ Մարտիրոսյանը, նշելով, որ «այս աբսուրդն ավելի խորացնելով», կարելի է ասել, որ Շառլ Ազնավուրն ավելի հայտնի է, քան Արամ Խաչատրյանը, ինչու հիմնը չփոխենք «La Bohème>-ը երգով։
Ալեն Սիմոնյանին հիշեցնում են, որ Բարսեղ Կանաչյանը, ով Կոմիտասի աշակերտներից էր, հավանաբար հայ ամենամեծ կոմպոզիտորներից մեկն է։ Իսկ ինչ վերաբերում է «Մեր հայրենիք»-ի ռազմատենչ բառերին, ապա Ալեն Սիմոնյանին խորհուրդ են տալիս խորանալ «Մարսելիեզի», Իտալիայի, ԱՄՆ-ի օրհներգերի մեջ ու հասկանալ, որ օրհներգն արտացոլում է ժողովրդի ոգին, նրա պայքարը, նրա պատմությունը։
Նշվում է, թե արդյո՞ք չկար ավելի առաջնային հարց Ազգային ժողովում, ինչպիսիք են սոցիալական անարդարությունը, գյուղական վայրերում թշվառությունը, սահմանների անվտանգությունը, կանանց նկատմամբ խտրականությունը, մենաշնորհների դեմ պայքարը, առողջապահական համակարգի բարելավումը, տնտեսական զարգացումը, արդարադատության առջև հավասարությունը...։
«Այս քննարկումները իրականում անիմաստ են և այն բաժանում է հայ ժողովրդին, նրա կապը սփյուռքի հետ, որոնք Վանի կամ Սարդարապատի հերոսների ժառանգներն են։ Այնպես որ, ժամանակն է վերջ դնել այս քննարկումներին։ Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ մերժի Ալեն Սիմոնյանին և որքան շուտ, այնքան լավ, քանի որ «Նոր Հայաստանի» վրա դրված հույսերը հալվում են, ինչպես ձյունը արևի տակ»,-գրել է «France Arménie» հրատարակչության տնօրեն Հարութ Մարտիրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան