Tesla-ն կանգնած է սնանկության շեմին
Ամերիկյան էլեկտրական մեքենաների արտադրող Tesla ընկերությունը կարող է սնանկանալ: Ինչպես գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, մեկ ամսվա ընթացքում ընկերությունը վարկատուներին պետք է վերադարձնի գրեթե 1 մլրդ դոլարի պարտատոմսեր:
Ըստ աղբյուրի, եթե դա տեղի չունենա, ապա ընկերությանը դեֆոլտ կամ սնանկություն է սպառնում:
Մինչդեռ, ինչպես նշում է գործակալությունը, ընկերությունը դեռ չունի բավարար միջոցներ, որպեսզի մարի պարտքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018թ-ին Tesla-ն հայտարարել է մեկ միլիարդ դոլար կորուստի մասին: Ընկերության եկամուտը կազմել է 21.4 մլրդ դոլար, ինչը ռեկորդային է Tesla-ի համար: 2018-ի վերջին եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 7.2 մլրդ դոլար: