Ucom. Վրաստանի սահմանից եկող մալուխն է կտրված
Ucom ընկերությունը տարածել է հայտարարություն՝ տեղեկացնելով, թե ինչո՞վ է պայմանավորված կապի ընդհատումը։
«Հարգելի՛ բաժանորդներ և լրագրողներ։ Այս պահին խնդիր կա Ucom-ի միջազգային կապուղիների հետ։ Մասնավորապես՝ Վրաստանի սահմանից եկող մալուխն է կտրված։
Երկու երկրի պատասխանատու մասնագետները աշխատում են մալուխը վերականգնելու և ծառայությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։
Տվյալ պահին գործում են պահուստային մալուխները։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-նշում են ընկերությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին