Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Ռ. Քոչարյանի փաստաբան Հայլ Ալումյանն ասաց, որ բողոքի քննությունն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը հրապարակվելու փետրվարի 7-ին։
«Տեղի ունեցավ լիարժեք դատավարություն, կողմերի բոլոր փաստարկները քննարկվեցին, կողմերին հնարավորություն տրվեց ցանկացած ծավալի փաստարկներ ներկայացնել։ Ամեն ինչ քննարկվեց»,- ասաց փաստաբանը։
Հարցին, կոնկրետ ի՞նչ հարցեր են հետաքրքրել դատարանին, Հ. Ալումյանն ասաց.
«Անձեռնամխելիության հետ կապված մենք վերաքննիչ բողոքում խնդիր էինք դրել, դատարանին հետաքրքրում էր մյուս կողմի դիրքորոշումը պարոն Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված։Նաև այն բանի հետ կապված, թե ինչ է պետք հասկանալ, ըստ մեղադրանքի կողմի, երբ որ ասում են, որ փաստացի դադարել էին գործել Սահմանադրության որոշակի նորմեր։ Դատարանը փորձեց ճշտել, թե որ նորմերն են»։
Հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այս գործով կարո՞ղ է արժեքավոր տեղեկատվությաւն տալ, փաստաբանն ասաց. «Որևէ բան չեմ կարող ասել։ Սերժ Սարգսյանի հետ որևէ առնչությունում չունեմ։ Գործով, եթե անգամ ցուցմունք է տվել, ես այդ ցուցմունքը չեմ տեսել»։
Հ. Ալումյանի խոսքով, քննիչի կողմից դատարան ներկայացված ցուցմունքներում կան սպայական կազմից բարձրաստիճան մարդիկ, ովքեր հարցաքննվել են։
Հարցին՝ արդյոք Ռ. Քոչարյանը տեղյալ է եղել, թե ի՞նչ գործողություններ են կատարվել մարտի 1-ի առավոտյան, փաստաբանն ասաց. «Անգամ մեղադրանքի մեջ այդ առավոտյան իրադարձությունները պարոն Քոչարյանին չեն մեղսագրված»։
Հ. Ալումյանը տեղեկացրեց, որ այսօր Ռոբերտ Քոչարյանն ամենավերջում մոտ կես ժամ ներկայացրել է իր դիրքորոշումը բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք այսօր վեց ժամվա ընթացքում քննարկվել են. «Մեղադրանքի բոլոր դրույթներին հերթով անդրադարձավ, իր դիրքորոշումն արտահայտեց»։
Փաստաբանն ասաց, որ մեղադրողներն անդրադարձել են իրենց փաստարակներին, փորձում էին հերքել իրենց փաստարկները։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ փաստաբանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանում այսօր կշարունակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՄԻԵԴ ներկայացված գանգատները գրանցվել են
- Հայկ Ալումյան. 0038 հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա
- Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 4-ին
- Ալումյան. Քոչարյանը ելույթով հանդես կգա վաղվա նիստին
- Քոչարյանի փաստաբան. Ակնկալիքները դրական են
- Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր կշարունակվի
- Քոչարյանի փաստաբանական խումբ. Տվյալ դեպքում ՍԴ-ի մերժման հիմքը գործնականում հնարավոր է հաղթահարել
- Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
- Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը
- Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվել է
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը տեղի կունենա այսօր
- Ալումյան. Պատճառաբանությունն ընդունելի չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան