Այս դատավարության ելքը մեզ համար կանխատեսալի չէ. Հայկ Ալումյան
«Ես չտեսա կանխակալ մոտեցում դատավարության ընթացքում։ Դատավարությունն անց է կացվել շատ հավասարակշռված ձևով։ Երկու կողմի ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել լիարժեք ներկայացնել բոլոր փաստարկները։ Թե հետո ինչպիսի դատական ակտ կկայացվի, ես չեմ կարող ենթադրել»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննության ավարտվից հետո լրագրողներին ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։
Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանում դատավարության ելքն իրենց համար նախապես հասկանալի էր, այս դատավարության ելքն իրենց համար կանխատեսալի չէ։
Դատարանը որոշումը հրապարակվելու է փետրվարի 7-ին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ փաստաբանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
- Վերաքննիչ դատարանում այսօր կշարունակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՄԻԵԴ ներկայացված գանգատները գրանցվել են
- Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 4-ին
- Քոչարյանի փաստաբան. Ակնկալիքները դրական են
- Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր կշարունակվի
- Քոչարյանի փաստաբանական խումբ. Տվյալ դեպքում ՍԴ-ի մերժման հիմքը գործնականում հնարավոր է հաղթահարել
- Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
- Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը
- Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվել է
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը տեղի կունենա այսօր
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չի ուղարկվել Վերաքննիչ դատարան
- Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հերքման պահանջը
- Պաշտպանական խումբն արձանագրում է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների հերթական կոպիտ խախտումը
- Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
- Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է
- Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին
- Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց
- Փաստաբան. Ես տեսնում եմ, որ բոլոր դատավորները խուսափում են Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց