
«Լուսավոր Հայաստան»-ը ԱԳ նախարարին հրավիրել է խմբակցություն
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել է հանդիպման։
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է. «Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամների հետ հանդիպման։ Հանդիպման մասին որոշ պարզաբանումներ և տպավորություններ կփոխանցենք հանդիպման ավարտին»։