
Մյունխենի օդանավակայանը 140 չվերթ է չեղարկել ձյան պատճառով
Մյունխենի օդանավակայանը տեղեկացրել է Բավարիայում տեղացող ուժեղ ձյան պատճառով 140 չվերթի չեղարկման մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bayerischer Rundfunk հեռուստաընկերությանը:
Լրատվամիջոցի տվյալներով, թռիչքուղիների մաքրման աշխատանքներն իրականացնում է օդանավակայանի ձմեռային տեխնիկական ծառայությունը: Չնայած ամբողջ գիշեր թռիչքուղին հիմնականում մաքրվել է, սակայն հնարավոր չի եղել չվերթները չեղյալ հայտարարելուց խուսափել: Կիրակի օրը օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղարկվել է 350 չվերթ:
Գերմանական օդերևութաբանական ծառայության տվյալներով, բավարական Ալպերում մինչև 30 սանտիմետր ձյուն է տեղացել: Նշվում է նաև, որ Գերմանիայի որոշ շրջաններում հետաձգվել են դպրոցերի դասերը: