Երևանում հարձակում է կատարվել Varks.am-ի գրասենյակների վրա
Այսօր ոստիկանությունը երկու ահազանգ է ստացել Varks.am կազմակերպության՝ Երևանում գտնվող երկու գրասենյակների վրա հարձակման մասին։
Panorama.am-ին ոստիկանությունից մանրամասնեցին, առաջին ահազանգը եղել է այսօր առավոտյան՝ ժամը 04։35-ին ահազանգ է ստացվել, որ Տիտոգրադյան փողոցում գտնվող Varks.am-ի գրասենյակում գողության փորձ է եղել։
«Մեկնած խումբը պարզել է, որ ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել մասնաճյուղ, սակայն անկախ իրենց կամքից, հանցագործությունն ավարտին չեն հասցրել, ոչինչ չեն գողացել»,-ասացին ոստիկանությունից։
Հաջորդ ահազանգը ստացվել է առավոտյան՝ ժամը 05։05-ին, ըստ որի ժամը 04։53 անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացել է, ապա մուտք է գործել Քոչինյան փողոցում գտնվող նույն կազմակերպության գրասենյակ։ Այս դեպքում էլ հացագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել։
«Առաջին դեպքով նախաքննություն է իրականցվում, երկրորդ դեպքով նյութեր են նախապատրաստվում»,-ասացին ոստիկանությունից։
Ավելի վաղ հարձակման էին ենթարկվել նույն կազմակերպության Դավթաշենի, Հալաբյանի, Արաբկիրի մասնաճյուղերը։ Ոստիկանությունը հայտարարել էր այդ հանցագործությունների բացահայտման մասին, մեկ անձ էր ձերբակալվել։
Վերջին մեկ ամսվա ընթացքում հարձակումներ են իրականացվել նաև բանկի, սուպերմարկետի, բուքմեյքերական գրասենյակի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Հարձակում է կատարվել «Նոր Զովք» սուպերմարկետի վրա
- Երևանում բուքմեյքերական գրասենյակի վրա հարձակում կատարած անձը բացահայտվեց
- ՎՏԲ Հայաստան բանկի վրա զինված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է
- Ոստիկանները բացահայտել են նաև «varks.am»-ի Արաբկիրի մասնաճյուղում կատարված ավազակությունը
- Բացահայտվել է «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան