Ազատ ոճայինները կմեկնեն Թեհրան
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը վաղը՝ փետրվարի 5-ին, կմեկնի Թեհրան՝ մասնկացելու Թախթիի գավաթի խաղարկությանը: Հավաքականը Երևան կվերադառնա փետրվարի 10-ին:
Ընտրանու կազմում ընդգրկվել են` Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանն ու Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան