Ախալքալաքում գյուղտեխնիկա հնարավոր է գնել վճարելով գնի 50 տոկոսը, իսկ մնացածը կվճարի պետությունը
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները շրջում են գյուղերով, ծանոթանում գյուղատնտեսական խնդիրներին, ինչպես նաև բնակչությանը տեղեկացնում են պետական ծրագրի մասին: Այս մասին գրում է Jnews կայքը։
Այսօրվանից սկսած 2 ամսվա ընթացքում, տեղեկատվա -խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները պետք է շրջեն մունիցիպալիտետի 64 գյուղերով: Նրանք խնդրում են ֆերմերներին լինել ակտիվ և մասնակցել իրենց հանդիպումներին:
«Գյուղեր կան, որոնք ունեն խնդիրներ, բայց մենք չգիտենք դրանց մասին: Հետևաբար, մենք ուզում ենք շրջել գյուղերով և իմանալ դրանց մասին», – ասել է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն:
Տեղեկատվա -խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները ֆերմերներին կծանոթացնեն գյուղատնտեսական տեխնիկայի պետական սուբսիդավորման նոր ծրագրի հետ:
Ըստ այդ ծրագրի, գյուղատնտեսական տեխնիկա հնարավոր է գնել վճարելով գնի 50%, իսկ մնացածը կվճարի պետությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան