
Էրդողանը հայտարարել է Սոչիում Պուտինի հետ հանդիպման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ փետրվարի կեսին բանակցություններ է վարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում: Այս մասին տեղեկանում ենք interfax-ից։
«Փետրվարի 14-ին մենք պարոն Պուտինի հետ կհանդիպենք Սոչիում», - ասել է Էրդողանը։
Թուրքական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ երկու երկրների ղեկավարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 23-ին Մոսկվայում: Այնուհետև Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցը Աստանայի գործընթացում, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։