Իսպանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Բրիտանիան ճանաչել են Խուան Գուայդոյին որպես նախագահ
Մեծ Բրիտանիան, Իսպանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Ավստրիայի հետ միասին հայտարարել է, որ ճանաչում են Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյին՝ որպես երկրի ժամանակավոր նախագահ այն բանից հետո, երբ Կարակասը չընդունեց 8 օրում ընտրություններ անցկացնելու վերջնագիրը։ Այս մասին տեղեկանում ենք RT-ից։
«Բրիտանիան, Եվրոպական դաշնակիցների հետ միասին ճանաչում է Խուան Գուայդոյին՝ որպես ժամանակավոր նախագահ՝ մինչ կանցկացվեն վստահելի ընտրություններ։ Հույս ունենք, որ սա մեզ ավելի մոտ կտանի հումանիտար ճգնաժամի լուծմանը»,-այս մասին գրել է Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը թվիթերում։
Հիշեցնենք, որ Գուայդոն Վենեսուելայի խորհրդարանի նախագահն էր, ով իրեն հայտարարեց նախագահ՝ երկրում բողոքի ակցիաների ֆոնին։
Հարակից հրապարակումներ`
- Բոլտոնը Մադուրոյին հանգիստ կյանք է մաղթել Վենեսուելայից հեռու «մի հիանալի լողափում»
- Եվրոպական խորհրդարանը ճանաչեց Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյին
- Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ու Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները նման չեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան