Հայաստանը 2019թ.-ի լավագույն բյուջետային զբոսաշրջային եվրոպական ուղղություններից առաջին տեղում է
Հայաստանը 2019թ.-ին առաջարկվող բյուջետային ու հարմարավետ եվրոպական ճամփորդական ուղղությունների ցանկում է։ 7 քաղաքներից Երևանը առաջին տեղում է։ kiwi կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ Կովկասը դառնում է զբոսաշրջային հայտնի ուղղություն։
«Հայաստանի մայրաքաղաք Երևանը մոլորակի ամենաերկար բնակեցված քաղաքներից է ու նրա մեծ հրապարակներն ու լայն փողոցները հիշեցնում են Փարիզը, իսկ որոշ վայրեր կարող են հիշեցնել Բուդապեշտն ու Հռոմը։ Սակայն սխալ թույլ չտաք, սա ավելի շատ յուրահատուկ քաղաք է»,-ասվում է հոդվածում։
Նշվում է, որ քաղաքի կենտրոնը բավական կանաչապատ է, կան այգիներ, որտեղ կարելի է հանգստանալ, ինչպես տեղացիներն են անում։ Սննդի ու խմիչքի ընտրության հարցում շատ եվրոպական քաղաքներ կարող են նախանձել։
Ուշադրություն է հրավիրվում Հայոց ցեղասպանության թանգարան հուշահամալիրին, որտեղ կարելի է ծանոթանալ երկրի տխուր անցյալին, առաջարկվում է այցելել Կապույտ մզկիթ, Կասկադի գագաթ, որտեղից կարելի է տեսնել ողջ քաղաքը։
Եվրոպական լավագույն բյուջետային ուղղությունների թվում են Իտալիայի Կալաբիա, Մակեդոնիայի Օխրիդ, Ֆրանսիայի Ստրասբուրգ, Խորվաթիայի Օսյեկ, Գերմանիայի Համբուրգ, Սլովակիայի Բանսկա Շտյավնիցա քաղաքները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան