Թրամփը ցանկանում է դպրոցներում Աստուածաշունչ դասավանդեն, իսկ Հայաստանում եկեղեցու պատմության առարկան ուզում են հանել.Հ. Բաղդասարյան
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հանրակրթական դպրոցներից «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան հանելու վերաբերյալ քննարկումներին։
«Առնվազն զարմանում եմ, կարդալով վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում բուռն քննարկման թեմա դարձած «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկայի` հանրակրթական դպրոցի դասացուցակից դուրս հանելու վերաբերեալ քննարկումները:
Ամերիկայի Միացեալ Նահանգներում, բոլորովին վերջերս, նախագահ Թրամփը հանձնարարել է օրենսդիրներին նկատի ունենալ դպրոցներում Աստուածաշունչը դասավանդելու հանրությունը, մինչդեռ Քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած առաջին պետությունը քննարկում է «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան դասացուցակից հանելու հարցը:
Քննարկումներում ակտիվ են հիմնականում դրսից դրամաշնորհներ ստացող և ինքնահռչակ ու իրականում փուչ իրավաբաններ, օրենսդիրներ, փաստաբաններ, իրավապաշտպան կազմակերպություններ ու ՀԿ-ներ, որոնց հետաքրքրում է միայն իրենց հերթական դրամաշնորհ ստանալը, որի համար պատրաստ են ամեն տեսակ վայրահաչության: Նրանց համար գոյություն չունի ոչ սրբություն, ոչ հայրենիք, ոչ ազգային ինքնություն և ոչ էլ կրոնական արժեքներ: Նրանք, իրականում, վարձատրվում են Հայաստանում հենց այդ արժեքներն ու սրբությունները խարխլելու և վերացնելու համար:
Կանգնած ենք լուրջ մարտահրավերի առջև, և այն կարելի է հաղթահարել միայն ազգային միասնական ճակատ կազմելով»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան