«Միսթր Բինը» ֆիզարձակուրդ է գնացել
Անգլիացի հայտնի դերասան Ռոուեն Ատկինսոնը, ով առավել հայտնի է «Միսթր Բին» անունով, հայտարարել է, որ կինոյից մեկ տարով հեռանում է, գնում է ֆիզարձակուրդ, որպեսզի օգնի կնոջը երեխային խնամելու հարցում։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը։
Նշվում է, որ 64-ամյա դերասանը և դերասանուհի Լուիզե Ֆորդն 2017-ին երեխա են ունեցել, այդ պատճառով «Միսթր Բինը» որոշել է օգնել կնոջը։
«Ես պատրաստվում եմ հոգ տանել մեր երեխայի մասին, որպեսզի հնարավորություն տամ Լուիզեին կենտրոնանալ դերասանական կարիերայի վրա»,- ասել է Ատկինսոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան