Հստակ է, որ հայ ժողովուրդն այս Ազգային ժողովից մեծ ակնկալիքներ ունի. Ռաֆիկ Մանսուր
«Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարևոր գործընկերներից է և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերը փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա դինամիկ զարգացել են բազմաթիվ ոլորտներում»,- այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի հետ հանդիպմանը։
Ազգային ժողովի նախագահի համոզմամբ՝ Հայաստանի խորհրդարանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու և խորացնելու այդ հարաբերությունները:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ անդրադառնալով օրենսդիրների համագործակցության ակտիվացմանը, փոխայցերին ու փորձի փոխանակմանը՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանում առաջիկայում ձևավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի երկկողմ կապերի առավել սերտացմանը:
Ռաֆիկ Մանսուրը նշել է. «Հստակ է, որ հայ ժողովուրդն այս Ազգային ժողովից մեծ ակնկալիքներ ունի, և ես 2019 թ. ընթացքում սպասում եմ խորհրդարանականների կողմից իրենց մանդատի կենսագործմանն ուղղված ջանքերին»:
Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան