Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք՝ Նիկոլի օր առաջ հրաժարականը. Շարմազանով
«Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։
Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։
Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։
Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։
Իշխանությունը, իսկ առավել ևս պետությունը խաղալիք չէ,որ ինչպես ուզես քշես։
Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։ Եվ այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժականն է»,- գրել է նա։