«Փարոս» երգչախումբը Փարիզ գնալու հրավեր ունի, սակայն գումար չունի
«Փարոս» կամերային երգչախումբը հնարավորություն ունի ամռանը երեք համերգով հանդես գա Փարիզում։ Հրավերը ստացել է «Ոքս Սիրենիս» երգչախմբի կողմից։ Երգչախումբը դեռ պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը, քանի որ Փարիզ հասնելու համար նրանց գումար է անհրաժեշտ։
«Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ իրենք բացի բաց տեքստից, պաշտոնապես դիմել են «Իմ քայլ» հիմնադրամին։
«Ասել են, որ ուսումնասիրելուց հետո կպատասխանեն, իրենց որոշման մասին կհայտնեն։ Պաշտոնական որևէ բան չունեմ, սպասում եմ»,- նշեց նա։
Ա. Ալավերդյանն ասաց, որ մինչև հունվարի վերջ պետք է պատասխան տային հրավիրող կողմին։
«Հաշված օրեր են, մարդիկ սպասում են։ Մինչև այս շաբաթվա վերջ գոնե պետք է հստակ իմանամ, որովհետև այնտեղ պետք է տոմսերի վաճառք իրականացնեն, հրավիրատոմսեր պատրաստեն»,- նշեց ՀԿ ղեկավարը։
Ա. Ալավերդյանն ընդգծեց, որ նախատեսվում է երեք համերգ հեղինակավոր վայրերում, կատակ բան չէ, չեղյալ հայտարարելու դեպքում վատ կլինի ոչ այքան երգչախմբի համար, ավելի շատ երկրի հեղինակության վրա կազդի։
Ա. Ալավերդյանը տեղեկացրեց, որ համերգները երկու մասից են լինելու. առաջին մասում «Փարոս» երգչախմբի մենահամերգը, երկրորդում՝ համատեղ «Ոքս Սիրենիս» երգչախմբի հետ, կատարելու են մի քանի լեզվով, այդ թվում նաև հայերենով «Խաղաղության կանտանտ» երգը։
«Փարոս» կամերային երգչախմբի անդամների մեծամասնությունը սայլակ օգտագործող և այլ տեսակի հաշմանդամություն ունեցող երգիչներ են։ «Փարոս»-ը ստեղծվել է 1993.-ին Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնին կից։ Երգչախմի տնօրենն Արմեն Ալավերդյանն է։
Հարակից հրապարակումներ`
- 25 տարի բեմում. կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը
- Երգչախմբերի Օլիմպիական խաղերում «Փարոս» երգչախումբն արժանացել է 2 արծաթե մեդալի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան